Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը նախատեսում է մինչև 5000 ռուբլի տուգանք կամ մինչև 15 օր կալանք այն քաղաքացիների համար, ովքեր հրապարակայնորեն այլ կերպ կներկայացնեն ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Իրավաբանական անձանց համար տուգանքները կկազմեն մինչև 100 հազար ռուբլի: Փաստաթուղթը հրապարակվել է շաբաթ օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Նշվում է, որ կտուգանվեն նրանք, ովքեր կժխտեն խորհրդային ժողովրդի որոշիչ դերը նացիստական Գերմանիայի պարտության և ԽՍՀՄ մարդասիրական առաքելության համար եվրոպական երկրների ազատագրման գործում։
Կրկնվող իրավախախտումները կհանգեցնեն ավելի խիստ պատժամիջոցների: Քաղաքացիների համար տուգանքը կկազմի 2,5 հազարից մինչև 5 հազար ռուբլի, բացի այդ, կարող է կիրառվել մինչև 15 օր կալանք։ Պաշտոնյաների համար նշանակվում է տուգանք 5000 ռուբլուց մինչև 20000 ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 50000 ռուբլուց մինչև 100000 ռուբլի կամ գործունեության վարչական կասեցում մինչև 90 օր ժամկետով: