Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել այն ժամանակ, երբ զգա իր կատարած գործողությունների անպատժելիությունը։ Այս մասին հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման ռիսկի մասին հարցին, փոխանցում է Украинская правда-ն։
«Այս կամ այն ուժի կիրառման բոլոր օրինակները՝ զենք, էներգիա, դիվանագիտություն, օկուպացիա. այս ամենը ուժ է, որը անընդհատ եղել է այն պահին, երբ ռուսական կողմը զգացել է մյուս կողմի թուլությունը: Ուստի Ռուսաստանը օգտվելով իր ուժից ու ամբարտավանությունից, ինչպես նաև արևմտյան որոշ պետությունների հետախուզությունից, բյուրոկրատիայից, երբեմն էլ թուլությունից շարունակում է օգտագործել այս կամ այն զենքը։
Հետևաբար, ցանկացած զենքի կիրառումը, այդ թվում նաև միջուկայինինը բացառություն չէ, այն պատճառով, որ որոշ երկրներ չեն պաշտպանելու Ուկրաինային և մեզ չեն տալու ինքնաթիռներ կամ տանկեր:
Ռուսաստանը նույնիսկ միջուկային զենք կարող է կիրառել այն դեպքում, երբ իրեն դա ձեռնտու կհամարի»,- ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները սիրում են կյանքը, ղեկավարում են պետությունը և չեն ուզում հրաժարվել իշխանությունից: Միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի հենց նրան, որ նրանք կկորցնեն ամեն ինչ։
Ուստի ինքը չի հավատում, որ Ռուսաստանը նման քայլի կդիմի:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։