Ուկրաինացի ազգայնականները պատանդ են պահում ավելի քան 6,5 հազար օտարերկրացիների. ТАСС

Ուկրաինացի ազգայնականները պատանդ են պահում ավելի քան 6,5 հազար օտարերկրացիների: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են պատանդ պահել 16 պետությունների 6501 օտարերկրյա քաղաքացու՝ որպես կենդանի վահան», – ասել է Միզինցևը։

Նրա խոսքով՝ ուկրաինական նավահանգիստներում շարունակում են արգելափակված մնալ ավելի քան 60 արտասահմանյան նավ։ Հրետակոծության սպառնալիքը և պաշտոնական Կիևի ստեղծած բարձր ականային վտանգը նրա ներքին ջրերում և տարածքային ծովում թույլ չեն տալիս նավերին ապահով դուրս գալ բաց ծով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել