Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 5- ին

Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել ապրիլի 5-ին: Այս մասին «Թվիթեր»-ում հրապարակած տեսաուղերձով հայտնել է  կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Իր տեսաուղերձում նա շեշտել է, որ հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:

Ավելի վաղ լրագրողներն ու ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքում հայտնաբերվել է 16 մարդու դի: Ուկրաինայի իշխանություններն այդ մարդկանց սպանության համար մեղադրում են ռուս զինվորականներին:

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բուչայում տեղի ունեցածի մասին տարածվող տեսանյութը կեղծ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել