Պաշտպանության նախարարությունը ցուցադրել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի կողմից Խարկովի պաշտպանության շտաբի վրա բարձր ճշգրտության հարվածի կադրերը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
Տեսանյութում ֆիքսվածլ է այն պահը, երբ արկը դիպել է թիրախին։
Հարվածի արդյունքում, ինչպես ճեպազրույցում ասել է ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, սպանվել են ավելի քան հարյուր ազգայնականներ և վարձկաններ արևմտյան երկրներից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Տեսանյութը՝ այստեղ։