Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին համարում է երկրի իսկական բրենդ։ Կրեմլի խոսնակը դա բացատրում է նրանով, որ քաղաքացիների կողմից նախագահը վիթխարի աջակցություն ունի։
«Մեր բրենդն այնուամենայնիվ Պուտինն է։ Դա իսկապես այդպես է»,- ասել է Պեսկովը Բելառուս-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է բրենդը Ռուսաստանի համար։
Իր խոսքով՝ Պուտինը միանգամայն եզակի աջակցություն է վայելում, ռազմական գործողության սկզբից ի վեր նախագահին աջակցության մակարդակը զգալիորեն աճել է և այժմ գերազանցում է 80%-ը»,- հայտարարել է խոսնակը։
«Հավանաբար, սոցիոլոգներն ու քաղաքագետները կհամաձայնեն ինձ հետ։ Լինել իշխանության ղեկին գրեթե 22 տարի և ունենալ բնակչության 80%-ից ավելի աջակցությունը, սա կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում. աջակցության հսկայական մակարդակ»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Նրա կարծիքով՝ նախագահը վայելում է այդ աջակցությունը, ուժ է քաղում այդ աջակցությունից և նման վճռական գործողությունների է դիմում։