Անդրանիկ Փիլոյանը երկու ամսով կալանավորվեց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 30-ին ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Մարտի 28-ին իրավապահ համակարգի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է  նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/:

Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով:

Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել