Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել բոլոր երկրներին քրեականացնել «Z» խորհրդանիշը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Twitter-ի իր էջում կոչ է արել բոլոր երկրներին քրեականացնել «Z» խորհրդանիշը։

«Ես կոչ եմ անում բոլոր պետություններին քրեականացնել «Z» խորհրդանիշի օգտագործումը՝ որպես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին հրապարակայնորեն աջակցելու միջոց», – գրել է Կուլեբան։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել