Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները մոտ մեկ ժամ բանակցել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններն ավարտվել են։ Երկու երկրների ղեկավարների զրույցը տևել է մոտ մեկ ժամ, հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, փոխանցում է Известия.iz-ը։

Նախօրեին Անկարան խոսել էր Ուկրաինայի վերաբերյալ Թուրքիայի առաջարկները բարձրաձայնելու Էրդողանի ծրագրերի մասին։

Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չի հաղորդվում։

______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել