Կիևի իշխանությունները վտանգավոր խաղ են սկսել. Սերգեյ Լավրով

Կիևի իշխանությունները վտանգավոր խաղեր են սկսել՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր այն վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում տեղակայված իշխանությունները սկսեցին վտանգավոր խաղեր խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ», – ասել է նա՝ ելույթ ունենալով զինաթափման թեմային նվիրված կոնֆերանսին։

Լավրովը հայտարարել է, ոչ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումից զերծ մնալ։

«Մեր երկիրը միակողմանի պարտավորվել է չտեղակայել պայմանագրին ենթակա առաջին համակարգերը (միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին) այն շրջաններում, որտեղ ամերիկյան արտադրության նմանատիպ համակարգեր չեն տեղակայվի: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին հետևել մեր օրինակին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել