Ռոբերտ Դե Նիրոն՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողության մասին

Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոն փետրվարի 28-ին Քեմբրիջի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության մասին:

Երբ դերասանին հարց են ուղղել, թե ի՞նչ է նա մտածում մի քանի օր ընթացող ռուս-ուկրաինական ռազմական պայքարի մասին, Դե Նիրոն պատասխանել է. «Դուք պետք է ոտքի կանգնեք ու ասեք՝ դուք չեք կարող անել սա, դա ճիշտ չէ: Մենք պետք է ինչ-որ բան անենք՝ կանգնեցնելու համար այս տեսակի ագրեսիան: Աշխարհում տարբեր իրադարձություններ են ընթանում, և եթե դուք ունեք ձայն ու տեսնում եք, թե ինչ է կատարվում, դուք իրավունք ունեք խոսել դրա վերաբերյալ: Դուք կարող եք, դուք պետք եք»,- ասել է դերասանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ժողովրդավարության մասին չէ, այլ այն, թե ինչն է սխալ և ճիշտ. «Ես վախենում եմ, որ սա դեռ երկար կշարունակվի, նույնիսկ այնքան, որ մարդիկ կձանձրանան այս ամենից: Եվ մեկ էլ դուք հանկարծ ունեք երկիր, որը կոչվում է Ուկրաինա, և մեկ էլ այն այլևս չկա, և դուք գիտեք, որ այդպես չպետք է լինի: Ես չեմ պատկերացնում աշխարհն այս վիճակում»:

Ուսանողների հետ զրույցում նա հավելել է՝ ժողովրդավարությունն այն ճանապարհն է, որով մենք պետք է գնանք՝ այս աշխարհը ողջամտորեն և հարթ պահելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել