ՌԴ-ում հակապատերազմական պիկետներ անցկացնելու համար քաղաքացիների են ձերբակալում

Մոսկվայում ձերբակալվել է իրավապաշտպան Մարինա Լիտվինովիչը, որը դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ պատերազմին և կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը։

Ռուսաստանի տարբեր քաղաքներում հակապատերազմական պիկետներ են անցկացվում։ ՌԴ ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 27 մարդ, որից 13-ը՝ Մոսկվայում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել