Նուր-Սուլթանում մահացած են գտել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գնդապետ Ազամաթ Իբրաևին։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել են կոմիտեից, փոխանցում է Известия-ն։
Նշվում է, որ Իբրաևին գտել են իր տան բակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ղազախստանի ոստիկանության գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովի մահվան մասին։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բողոքի ցույցերի ֆոնին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։