Ալմաթիի որոշ բնակիչներ պատրաստ են հացի համար 100 դոլար վճարել. ԶԼՄ-ներ

Ղազախստանի ամենամեծ քաղաքի՝ Ալմաթիի որոշ թաղամասերի բնակիչներ սննդի պակասի պատճառով պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար: Այս մասին Sputnik Ղազախստանի հետ զրույցում ասել է քաղաքի էլիտար թաղամասի բնակիչներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերջինս հայտնել է, որ օդանավակայանից ոչ հեռու գտնվող իրենց տարածքում տեղի ունեցած ջարդերից հետո, դադարեցրել են առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։

«Կարծես կտրված լինենք քաղաքակրթությունից, տարածքում ինտերնետ, բենզին, սնունդ չկա, ընտանիքս ու հարևաններս նույնիսկ պատրաստ են հացի համար 100 դոլար վճարել , բայց այն ոչ մի տեղ չկա»,- ասել է Ալմաթիի բնակիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել