Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 661 նոր դեպք, ապաքինվել է 3 841 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 661 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 841 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 69 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 32 741 թեստ, այստեղից 18 421-ը արագ, իսկ 14 320-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 5.07 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5.93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,21 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 924 368 դեպք, որից 881 886 հիվանդ ապաքինվել է, 13 513-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 463 409 պատվաստում, օրական՝ 11 808:

Կարանտինի ռեժիմում է 40 մարդ, ստացիոնարում բուժվում է 5 157 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 977 քաղաքացի:

Երեկ, դեկտեմբերի 25-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2090 նոր դեպք, ապաքինվել է 1768 պացիենտ, մահացել 76 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել