«Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը հայտնում է, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կնետրոն»-ի, երկու ականազերծման խմբերը մեկ շաբաթում Սիրիայում մաքրել են մոտավորապես 70.000 ք.մ. տարածք, որը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի: Այս մասին նշվում է Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմն արդեն սկսել է Դամասկոսի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքները: