Բաքուն հայտնում է, որ Հայաստանին է հանձնել ևս 10 հայ գերիների

Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 հայ գերիների: Այս մասին հայտնում է Ադրբեջանի բանտարկյալների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովը։

Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ են 10 հայ զինծառայողները տեղափոխվել ՀՀ։

Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին տեղի ունեցած իրադարձություններից արդյունքում։

Նշենք, որ հայկական կողմը այս տեղեկությունը դեռ չի հաստատել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել