Փարիզի իշխանությունները չեղարկել են Ելիսեյան դաշտերում դեկտեմբերի 31-ին նախատեսված միջոցառումների իրականացումը՝ նվիրված Նոր տարվան. «Տոնակատարությունները, որոնք նախատեսված էին դեկտեմբերի 31-ի գիշերը, չեղարկվել են՝ հետևելով կառավարության հայտարարություններին և առողջապահության ու ոստիկանության առաջարկներին»,- «ՌԻԱ Նովոտսի»-ի փոխանցմամբ՝ ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ:
BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի որոշմամբ չեղարկվելու է նաև համերգն ու ավանդական հրավառությունը: