Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 53 նոր դեպք

Aliq.ge-ն հայտնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 979 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 904 181-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 470 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 852 560 մարդ։

Վարակից մահացել է ևս 53 մարդ, ընդհանուր՝ 12 971:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.21%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.26%, վերջին 7 օրվանը՝ 6.76%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել