Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլեր’ի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել են:
Կողմերը քննարկել են ֆորումի գործունեությանն առնչվող հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։
Հիշեցնենք, որ ԳԴՀ նախագահ դր. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել էր ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` դաշնային նախագահը նրան մաղթել էր արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշել էր, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները: Դեսպան Ենգիբարյանը պատասխանել էր նախագահ Շտայնմայերի մի շարք հարցերին: