Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիան դեկտեմբերի 9-ին` Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ քննարկում էին կազմակերպել, որին առկա և տեսակապի միջոցով մասնակցում էին երեք տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանն ասաց, որ ունեն հստակ ռազմավարություն և շատ լավ պատկերացնում են իրենց տեսլականը:
«Մենք ունենք մեր ռազմավարական քարտեզը և մեր հաղթանակի դրոշը: Ես ուզում եմ բոլորիդ, այդ թվում նաև ինձ մաղթել, որ մենք լինենք այդ դրոշի ամենաուժեղ ծածանողը: Եթե դու գիտես քո հաղթանակի դրոշը, անկախ դժվարություններից, հաղթանակի դրոշը միևնույնն է ծածանվում է: Կա շատ լուրջ ներուժ, որին կարող են նախանձել միգուցե աշխարհի ամենալավ ՀԿ-ները»,-ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ իրենք հանդես են գալիս որպես զսպող ուժ, որպեսզի պետական կառույցները չշեղվեն այդ հաղթանակի ճանապարհից:
Մանրամասները՝ տեսանյութում: