Մոսկվան ԵԱՀԿ-ի դերն օգտակար է համարում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն աջակցելու գործում, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին նվիրված հաղորդագրության մեջ։
«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, հանդիսանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների համանախագահներից մեկը։
Մենք գտնում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորում պետք է իրականացվի խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով, սահմանված ձևաչափերի շրջանակներում՝ հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերի հաշվառմամբ»,- ասված է ուղերձում։