Ճապոնիայում հաստատվել է «օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակվելու առաջին դեպքը, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ վարակը հայտնաբերվել է Նամիբիայից վերադարձած տղամարդու մոտ։ Օդանավակայանում ճապոնացիների կողմից անցկացված կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։
Նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հարավային Աֆրիկայում հայտնաբերված COVID-19 տարբերակը դասակարգել էր որպես անհանգստության պատճառ և այն անվանել հունարեն «օմիկրոն» տառով: