ԱՀԿ-ն հայտարարել է, որ «օմիկրոն» շտամի գլոբալ տարածման վտանգը մեծ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային մակարդակով բարձր է անվանել «օմիկրոն» շտամի հետագա տարածման հավանականությունը։

«Կախված բնութագրերից՝ COVID-19-ի հերթական լայնածավալ բռնկման դեպքում «օմիկրոնի» գոյությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել»,- ասվում է կազմակերպության զեկույցում։

Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ բժիշկները դեռևս չեն արձանագրել մահվան դեպք՝ կապված «օմիկրոնի» շտամի հետ։

ԱՀԿ-ն ավելացրել է, որ թեստերի մեծ մասն ի վիճակի է հայտնաբերել SARS-CoV-2-ի նոր տարբերակը, իսկ առկա պատվաստանյութերը կարող են պաշտպանել ծանր հիվանդություններից և մահից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել