ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առողջ է և եռանդով լի, նրա վիճակը թույլ է տալիս շարունակել կատարել պետության ղեկավարի պարտականությունները։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի բժշկի զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը Սպիտակ տան կողմից։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Նախագահ Բայդենը 78 տարեկանում առողջ է և ակտիվ, նա կարողանում է հաջողությամբ կատարել նախագահի պարտականությունները, որոնք ներառում են կառավարության գործադիր իշխանության ղեկավարի, պետության ղեկավարի, գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները»,- ասվում է փաստաթղթում։
Կոլոնոսկոպիայի ընթացքում մասնագետները հայտնաբերել են պոլիպ և հեռացրել այն, հաջորդ շաբաթ կավարտվի հյուսվածքաբանական հետազոտությունը։
«Պոլիպը հեռացվել է առանց դժվարության: Ակնկալվում է, որ հյուսվածաբանական հետազոտությունը կավարտվի հաջորդ շաբաթ: Նախագահը երբեք աղիների քաղցկեղ չի ունեցել»,- ասվում է զեկույցում: