Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 15-ի հրամանագրով՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ու նշանակվել Պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել