Լրագրողի աշխատանք՝ Իրավաբան.net-ում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքում առկա է լրագրողի թափուր հաստիք (համատեղել հնարավոր չէ):

Պարտականություններ`

  • Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
  • Ակցիաների, տարբեր միջոցառումների և իրադարձությունների լուսաբանում,
  • Վերլուծական, հետաքննական նյութերի պատրաստում,
  • Հարցազրույցների պատրաստում,
  • Դատական նիստերի, դատաիրավական ոլորտին վերաբերող միջոցառումների լուսաբանում,
  • Օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
  • Ղեկավարի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող հատկանիշներ`

  • Լրագրողի աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
  • Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
  • Թիմային աշխատանքի կարողություններ,
  • Ակտիվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:
  • Լուսանկարհանման, տեսանկարահանման իմացությունը կդիտվի առավելություն:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և 2 լրագրողական նյութ՝ իրենց կողմից պատրաստված`  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ը` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը:

Նշենք, որ ընտրված մասնակիցներն անցնելու են փորձաշրջան՝ մինչև 15 օր տևողությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել