Թուրքիայում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության չորս քաղաքացիներ, Ուզբեկստանի և Ուկրաինայի մեկ քաղաքացիներ՝ ռազմական և քաղաքական լրտեսության, ինչպես նաև չեչեն ընդդիմադիրների վրա հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ գրում է Hurriyet թերթը։
Թերթը թվարկում է ձերբակալվածների անունները. նրանք են Ռուսաստանի քաղաքացիներ Աբդուլլա Աբդուլաևը, Ռավշան Ահմեդովը, Բեսլան Ռասաևը և Ասլանբեկ Աբդուլմուսլիմովը, Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիներ Իգոր Էֆրիմը և Ամիր Յուսուպովը:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը հայտնել էր, որ վեց մարդ է ձերբակալվել Թուրքիայում ՝ օտարերկրացիների վրա հարձակում նախապատրաստելու եւ լրտեսության կասկածանքով, եւ բոլորը Չեչնիայից են: