ՌԴ ՊՆ-ը հաստատել է երեկ ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է տեղեկագրում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):
Հարուցվել է քրեական գործ: