Լիբանանում էներգամատակարարումը վերականգնվել է

Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել է, որ խափանումից հետո երկրի էներգահամակարգը վերադարձել է իր բնականոն գործունեությանը, հաղորդում է լիբանանյան OTV հեռուստաալիքը:

Շաբաթ օրը Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր՝ երկրի երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառով։

«Էներգացանցը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, որը երկու խոշոր էլեկտրակայաններում վառելիքի սպառման պատճառով դադարեցվել էր»,- ասել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել