Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքով ՝ «իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալման ընթացակարգն իրականացրել են ամենաբարձր մակարդակով»:
«Մեր իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին նրա շարժման մասին ՝ Ուկրաինայից Վրաստան», – ասել է Ղարիբաշվիլին: