Իրավաբան․net-ը պարբերաբար իր ընթերցողին է ներկայացնում պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարգրերը։ Ձեզ ենք ներկայացնում 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի գույքն ու եկամուտները։
Ալեն Սիմոնյանը, երբ 2018 թվականին դեռ ԱԺ պատգամավոր էր, պաշտոնը ստանձնելիս ու տարեկան հայտարարագրում նշել է․
- Բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում,
- Mitsubishi ASX 2.0 GAS – 11.500 դոլար, որն օտարվել է այդ տարում,
- Range Rover EVOQUE – 12 միլիոն դրամ արժողությամբ, որը ձեռք է բերվել այդ տարում,
- Array – արժեթղթեր / այլ ներդրումներ` 50․000 դրամ
- 2․200․000 դրամ,
- 6250 դոլար,
- 2018 թ-ին նրա եկամուտները կազմել են 4․743․430 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 14․300 դոլար, որն էլ ստացվել է գույքի օտարումից և ստցված վարկից։
Երբ արդեն ԱԺ նախագահի տեղակալն էր՝ 2019 թվականի մայիսի 7-ին Ալեն Սիմոնյանն օտարել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը՝ 125 միլիոն 97 հազար դրամով, որը ձեռք էր բերել 2017 թվականի հունիսի 2-ին։ Նույն տարում՝ օգոստոսի 15-ին, համատեղ սեփականությամբ նոր բնակարան է ձեռք բերել՝ նորից Կենտրոն վարչական շրջանում։ Այս բանակարանի արժեքը կազմել է 114 միլիոն դրամ։
- Դրամական միջոցները կազմել են՝ 45 դոլար, 1․794․169 դրամ,
- կանխիկ միջոցները՝ 9․074․000 դրամ, 3․400 դոլար,
- եկամուտները կազմել են՝ 163․356․581 դրամ, որը ստացվել է բնակարանի վաճառքից, փոխառությունից, ՊԵԿ-ից, աշխատավարձից։
Նա նաև հայտարարագրել է, որ կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ձեռք է բերել «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, նա ընկերության տնօրենն է։
2020 թվականին Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է․
- 27 դոլար,
- 1․217․292 դրամ,
- կանխիկ՝ 21․930․000 դրամ,
- եկամուտը՝ ստացվել է Ազգային ժողողվից, որպես աշխատավարձ՝ 10․528․240 դրամ։
Նա 12 միլիոն դրամով վաճառել է Range Rover EVOQUE մակնիշի ավտոմեքենան, որը նույնքանով էլ գնել էր։
Սիմոնյանը հայտարարագրել է, որ կինը զբաղեցնում է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի տնօրեն-գլխավոր խմբագրի պաշտոնը։
ԱԺ նախագահի կինը 2018 թվականին հայտարարագրել է 5․450․000 դրամ և 15․000 դոլար, եկամուտները կազմել են 1․560․000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2019 թվականին Մարիամ Մարգարյանը հայտարարագրել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան ունի՝ միանձնյա սեփականությամբ։ Այդ տարում նա գնել է 2014 թվականի արտադրության Hyundai IX 35 2.0 մակնիշի ավտոմեքենա՝ 7․335․000 դրամով։
Նա հայտարարագրել է հանձնած/վերադարձված ավանդի չափը՝ 20․000 դոլար։ Դրամական միջոցները կազմել են ընդամենը 8000 դրամ, իսկ կանխիկ գումարով հայտարարագրել է 6․155․000 դրամ, 19․710 դոլար։ «ՄեդիաՆյուզ» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացված եկամուտը կազմել է 1․560․000 դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարը՝ 398․376 դրամ։
2020 թվականին Ալեն Սիմոնյանի կնոջ դրամական միջոցները կազմել են 2․368․075 դրամ, կանխիկ՝ 6,700,000 դրամ և 19․100 դոլար։ Հանձնած/վերադարձված ավանդի չափը հասել է 20․000-ից հասել է 2․000 դոլարի։
Մարիամ Մարգարյանի եկամուտներն են․
Հավելենք, որ ի ապացույց ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմինե Օհանյանն է, ով Մարիամ Մարգարյանի մայրն է։
Ալեն Սիմոնյանի անչափահաս զավակների 2018 թվականի հայտարարագրերում ոչինչ նշված չէ։