Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի կողմից «Իսլամական պետության» կառույց հանդիսացող «Մեծ Սահարայում Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի վնասազերծման մասին։
«Ֆրանսիական զորքերի կողմից չեզոքացվել է «Մեծ Սահարայում Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուին: Սա Սահելում ահաբեկչական խմբավորումների դեմ մեր պայքարում ևս մեկ մեծ հաջողություն է»,-գրել է Մակրոնը Twitter- ում:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/09/photo_2021-09-16_14-01-35.jpg)