Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում էր դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրել է մեկին:
Ընտրությանը մասնակցել է 88 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։
Այսպիսո, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
Հովսեփ Բեդևյան՝ 80 ձայն,
Հրաչ Այվազյան՝ 1 ձայն,
Լիանա Հակոբյան՝ 6 ձայն։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղը կզբաղեցնի Հովսեփ Բեդևյանը։
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Նրա պաշտոնավարման ժամկետը արդեն լրացել է։