Վարակակիրների նոր թվերը Վրաստանում և Ադրբեջանում

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 614 նոր դեպք, ապաքինվել է 1 114 վարակակիր, մահացել` 23 մարդ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 380 918 դեպք, որտեղից ապաքինվել է 342 256 պացիենտ:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 523 022 դեպք: Ապաքինվել է ևս 4 777 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 458 265:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 891 անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել