Մարոկկոն երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

Մարոկկոյի իշխանությունները օգոստոսի 23-ից երկարաձգել են արտակարգ սանիտարական դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2020 թվականի մարտի 20-ին՝ կորոնավիրուսի պանդեմիայի տարածմանը հակազդելու համար:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, ռեժիմը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը:

«Կառավարությունը երկուշաբթի կայացած նիստում որոշում է ընդունել երկրի ամբողջ տարածքում արտակարգ սանիտարական դրության ռեժիմը երկարացնել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը՝ կորոնավիրուսի պանդեմիայի տարածման դեմ պայքարի շրջանակներում», – նշվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 23-ի երեկոյան տվյալներով՝ Մարոկկոյում համաճարակի սկսվելուց ի վեր վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 813 հազարը: 2020 թվականի մարտի 2-ից, երբ թագավորությունում գրանցվել է վարակման առաջին դեպքը, կորոնավիրուսի պատճառով մահացել է 11 889 մարդ, ապաքինվել է ավելի քան 730 հազար պացիենտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել