Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված անտառային հրդեհների մասին լուրերից․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն իր վշտակցությունն է հայտնում Հունաստանի ժողովրդին՝ անտառային հրդեհների պատճառած վնասների կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված անտառային հրդեհների մասին լուրերից: Հայաստանն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական ժողովրդին այս անհանգստացնող ժամանակներում»,- ասված է ՀՀ ԱԳՆ Թվիթերի էջում արված գրառման մեջ։

Նշենք, որ Հունաստանում անտառային հրդեհը հասել է Հին Օլիմպոսի մատույցներին: Հրդեհը շարունակվում է Մելպիա շրջանում (Մեսինիա մարզ, Պելոպոնես)։ Այնտեղ կրակի դեմ ամբողջ գիշեր պայքարելու են 28 հրշեջ 11 մեքենաներով, ինչպես նաեւ հետևակ ջոկատը։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են տեղի վեց համայնքների բնակիչները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել