Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. Պուտինը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային՝ մարել հրդեհները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով անտառային հրդեհների հետևանքով այդ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Կարևորելով տարերային աղետի դեմ պայքարում երկու երկրների փոխգործակցությունը՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հրդեհները մարելու հարցում շարունակելու բազմակողմանի օգնությունը Թուրքիային:

Քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող ակտուալ թեմաներ: Կողմերը վերահաստատել են տրամադրվածությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել