Գերմանիայի «Մուերտա» քիմիական գործարանում այսօր՝ հուլիսի 27-ի առավոտյան, ժամը 09.40-ին պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառները դեռ պարզված չեն, հայտնի է, որ բաք է պայթել թափոնների վերամշակման և պահեստավորման կենտրոնում։ Քաղաքի վրա բարձրացել է սև ծխի հաստ սյուն, տեղի բնակիչներին հորդորում են փակ պահել պատուհաններն ու դռները, իսկ որոշ ճանապարհներ արգելափակվել են երթևեկության համար:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, մինչդեռ վելի վաղ հաղորդվել էր մի քանի զոհերի մասին։ Հինգ աշխատակից անհայտ կորած է։