Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները

Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի մի քանի փողոցներ: Առատ տեղումների պատճառով Աղմաշենեբելի փողոցում խափանվել է երթևեկությունը:

Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Բնակելի տները հեղեղվել են Դիմիտրի Թավդադեբուլի փողոցում: Ջուրը հեղեղել է մի քանի տների առաջին հարկը և վնասել կենցաղային տեխնիկան:

Պոմպային աշխատանքները շարունակվում են քաղաքի մի քանի վայրերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել