«Արցախն ապրում է»․ արցախցիների ձեռքի աշխատանքներն ու մթերքը՝ հայկական շուկայում

Երևանում այսօր՝ հուլիսի 17-ին, «Ջենեսիս Արմենիա» նախաձեռնության կողմից «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել։ Ցուցասրահը տրամադրել էր «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը։

Ներկայացված 9 տաղավարներում Արցախից բռնի տեղահանվածները ցուցադրել էին ձեռագործ զարդեր, տիկնիկներ, հայկական արտադրության մի շարք ապրանքներ, մթերքներ, և իհարկե՝ Արցախի խորհրդանիշը համարվող ժենգյալով հացը:

Միջոցառման նպատակ էր ճանաչելի դարձնել արցախցիների արտադրանքը, հայտնի դարձնել դրանք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։

«Արցախի համը» պահածոների արտադրամասի համահիմնադիր Նելլի Պողոսյանն ասում է, որ պատերազմի ընթացքում են սկսել արցախցի կանանց հետ պահածոներ արտադրել, մասնավորապես տարատեսակ թթուներ։ Հիմա արդեն արտադրամաս ունեն և շուրջ 30 տեսակի ապրանք արդեն վաճառվում է Հայաստանի գրեթե բոլոր սուպերմարկետներում: Դրանք պատրաստվում են հադրութցի կանանց ձեռքերով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել