Վրաստանում մեկնարկում է մասսայական պատվաստումը. մի քանի ժամում հազարավոր մարդ է գրանցվել

Վրաստանի ավելի քան 15 հազար քաղաքացի  Առողջապահության նախարարության հատուկ կայքում ամրագրել է կորոնավիրուսի դեմ պատվաստման օրը:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:

Կենտրոնը  կոչ է անում քաղաքացիներին` չհետաձգել պատվաստումները և հնարավորինս շուտ գրանցվել պատվաստումների:

Հիշեցնենք` հուլիսի 2-ին Վրաստան է ժամանել Sinopharm և Sinovac չինական պատվաստանյութերի նոր խմբաքանակը՝ 1 միլիոն չափաբաժնով: Այսօրվանից փաստացի մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումը: Ըստ կառավարության հաշվարկի` օրական 20-ից 30 հազար ներարկում է արվելու, որպեսզի տարեվերջին  հասուն բնակչության 60% -ը պատվաստված լինի: Պատվաստումների գործընթացում ներգրավվելու է մինչև 350 բժշկական թիմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել