Հնդկաստանում մահացու նոր վիրուս է հայտնաբերվել

 The Indian Express-ը գրում է, որ Հնդկաստանի վիրուսաբանության ազգային ինստիտուտի մասնագետներն առաջին անգամ չղջիկների մոտ Նիպահ վիրուս են հայտնաբերել, որը մահացու վտանգ է ներկայացնում մարդու համար:

Հայտնաբերված վիրուսը բնության մեջ առկա է չղջիկների մոտ, այն մարդկանց մոտ կարող է առաջացնել ծանր հիվանդություն, որն ընթանում է ուղեղի բորբոքմամբ (encephalitis) կամ շնչառական հիվանդություններով։ Մարդիկ կարող են վարակվել, ասենք, մրգերից, որոնց վրա հայտնվել է հիվանդ կենդանու թուք։

Պարբերականի փոխանցմամբ՝ Նիպահ վիրուսի դեմ պատվաստանյութ կամ դեղորայք չկա, իսկ վարակվածների շրջանում մահացության մակարդակը կազմում է 40-75 տոկոս:

Հնդկաստանում վիրուսը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ չղջիկների կուտակման վայրերը շատ տարածված են խիտ բնակեցված շրջաններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել