Մոսկվայում օդի ջերմաստիճանը 1,6 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ հասնելով 33,6 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-հղում կատարելով ՌԴ Հիդրոմետկայանի գիտական գծով ղեկավար Ռոման Վիլֆանդին:
«Արձանագրվել է 33,6 աստիճան տաքութուն, ավելի բարձր արդեն չի լինի»,- ասել է մասնագետը:
Օդերևութաբանը հիշեցրել է, որ օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013 թվականի հունիսի 27-ին՝ կազմելով 32 աստիճան: