Թուրքիայում 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:28-ին, օջախը եղել է 15,51 կիլոմետր խորության վրա:

Ցնցումներ են զգացվել նաև Մուշ, Դիարբեքիր և Մալաթիա նահանգներում:

Այս պահին ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել