Ռուսաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պրոմիշլենովսկի շրջանի Ժուրավլյովո գյուղի մոտակայքում: Մինչ այս հաղորդվում էր 4 զոհվածի եւ 15 վիրավորի մասին:

«Օդանավում եղել է 20 մարդ, նրանցից 7-ը զոհվել են, 13-ը` վիրավորվել »,-նշել է աղբյուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել