ՀՀ-ում տարբեր խավերի մարդիկ նույն հիվանդության դեպքում տարբեր ճակատագրեր չպետք է ունենան․ ՔՈ պատգամավորի թեկնածու

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Աստղիկ Մելքոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մասնակցությունն առաջին հերթին հանուն հանրային համերաշխության մթնոլորտի վերականգնումն է:

«Ներկա իրադրությունում գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք իրականում լինելով ուղղակի ագրեսիվ փոքրամասնություն, ուզում են ցույց տալ, որ միայն իրենք գոյություն ունեն քաղքական դաշտում: Իրենք իրենց ռեսուրսներն օգտագործում են աղմուկը շատացնելու, քաղաքական բանավեճը տապալելու ու շոուներով իրենց վրա ուշադրությունը սևեռելու վրա»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ՔՈ-ն հայտ է ներկայացնում երկու հակադիր բևեռները ներկայացնող ուժերին, հանրության մեջ համերաշխության մթնոլորտը վերականգնելու:

Աստղիկ Մելքոնյանը նշում է, որ նախ պետք է առողջացնել քաղաքական դաշտը: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել կրթությանը և առողջապահությանը:

«Մենք առհասարակ, թե՛ կրթությանը, թե՛ առողջապահությանը նայում ենք, որպես իրավունք: Մեզ համար անարդար է, որ Երևանի կենտրոնում ծնված երեխան և ցանկացած այլ գյուղի երեխան նույն կրթությունը ստանալու իրավունք չունեն: ՀՀ-ում տարբեր խավերի, տարբեր եկամուտների տեր մարդիկ նույն հիվանդության դեպքում, իրենց ճակատագիրը լրիվ տարբեր կերպ կարող է դասավորվել»,-ասաում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել