Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների թիվը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երկրի նախարարությունը հրապարակել է զոհված 2904 զինծառայողների լուսանկարները, անուն-ազգանունները, զինվորական կոչումների, ծննդյան օրերի մասին տեղեկություններ։

Նրանք այն զոհերն են, որոնք հուղարակավորվել են մինչ հունիսի 14-ը: Հաղորդվել է  նաև 10 անհետ կորածի մասին: Որոնողական աշխատանքները անհետ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել