Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված պատիժները։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն․
1. Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝4-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա: