Չորեքշաբթի օրը Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի տարածքներում սրման լարվածության նվազեցումը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է իրավիճակի սրման նվազեցման ուղիները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում: Պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները», – տեղեկացրել է աղբյուրը: